ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի ահաբեկչությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի ահաբեկչությունը
09.01.2017 | 14:49

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է կիրակի Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը:

Անվտանգության խորհուրդը իր ցավակցությունն է հայտնել Իսրայելին և ընդգծել, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Հունվարի 8-ին Երուսաղեմում բեռնատարը մխրճվել է բազմության մեջ, մահացել է 4 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Ոստիկանությունը միջադեպը ահաբեկչություն է որակել։

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ